Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, աջակցություն չեն ստանալու այն սուբյեկտները, որոնց կողմից ապրանքների գնաճի պատճառ հանդիսացած վարչական իրավախախտումներ կատարելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ»,-հայտնել է նա: