Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հարցազրույց է տվել Suspilne հրատարակությանը, որում հայտարարել է, որ երկրում զորացրման մասին հնարավոր կլինի խոսել միայն պատերազմի ավարտից հետո։
«Զորացրում» բառը կարող ենք օգտագործել միայն պատերազմի ավարտից հետո»,- ասել է Ումերովը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը օրինագիծ է պատրաստում, որը պարզաբանումներ կտա զորահավաքի, զորացրման և զինծառայության համար պատասխանատու անձանց տարկետման հարցերի շուրջ, հավելել է նա։
Նրա խոսքով՝ փաստաթղթի մանրամասները հայտնի կդառնան մոտ օրերս։
«Սա կլինի որոշումների հսկայական կլաստեր, որը կուտակվել է վերջին երկու տարվա ընթացքում»,- ասել է նա օրինագծի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, մեր նպատակն է փոխել պարադիգմը, որպեսզի ծառայությունը չընկալվի որպես պատիժ»։
Այժմ Ուկրաինան պետք է հասկանա, թե ինչպես վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, ընդգծել է նա։
«Եվ այս առումով՝ մոբիլիզացիա, զորացրում, տարկետում, սոցիալական պաշտպանություն՝ այս հարցերը հստակեցման կամ փոփոխության կարիք ունեն», - ասել է Ումերովը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ զինվորականներն իրեն խնդրել են մոբիլիզացնել 450-500 հազար մարդու։ Նա նշել էր, որ առաջարկել է վերջնական տեսքի բերել ծրագիրը, որպեսզի հաշվի առնվի ոչ միայն նոր զինվորականների զորակոչը, այլեւ շուրջ երկու տարի ծառայողների զորացրումը։