Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քննարկել են Անաստասիա Իվլեևայի սկանդալային «մերկ» երեկույթը, որին մասնակցել է Կիրկորովը ևս։ Երեկույթին պահանջ է եղել ներկայանալ կիսամերկ։
«Ի՞նչ էիք սարքել այնտեղ»: – արտիստին հարցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կիրկորովը բացատրել է, որ չէր կարող մերժել բլոգերի հրավերը, ով ժամանակին նկարահանվել է իր տեսահոլովակում։
Կիրկորովի խոսքով՝ ինքը միջոցառմանը մնացել է կարճ ժամանակով. «այդքան խելացի եմ, որ այլևս չգնամ այնտեղ»։
Պեսկովն ու Կիրկորովը հանդիպել են Megasport մարզահամալիրում, որտեղ կայացել է Տատյանա Նավկայի նոր սառցե շոուի պրեմիերան։