Հետևեք մեզ։

Փրկարարները դուրս են բերել Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաները

23:30, 24 դեկտեմբեր 2023
Փրկարարները դուրս են բերել Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաները
 
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա: