Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց (լուսանկարներ)

23:32, 24 դեկտեմբեր 2023
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց (լուսանկարներ)
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց (որից 7-ը՝ բեռնատար), 123 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և 30 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք: