Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա, օգնություն են ցուցաբերել 150 քաղաքացու

04:35, 25 դեկտեմբեր 2023
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա, օգնություն են ցուցաբերել 150 քաղաքացու

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19։40-ից Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ալագյազ-Ճարճակիս-Ծիլքար ավտոճանապարհին առկա են արգելափակված և խցանված ավտոմեքենաներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա և 150 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: