Հետևեք մեզ։

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

10:20, 25 դեկտեմբեր 2023
ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դշվարանցանելի։

Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: