Հետևեք մեզ։

Ադրբեջանական ավիաընկերությունները 2023 թ. ՀՀ–ին 90․000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար․ Sputnik Արմենիա

10:40, 25 դեկտեմբեր 2023
Ադրբեջանական ավիաընկերությունները 2023 թ. ՀՀ–ին 90․000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար․ Sputnik Արմենիա
Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
 
 
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:
 
 
Աղբյուրը հիշեցնում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։ 2023 թ. հոկտեմբերին նրանք միավորվեցին։
 

Չնայած Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ապա տեղի բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանն իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար չի փակել։
 

2022 թ. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող ԱԶԱԼ–ը նույն երթուղով թռիչքների համար Հայաստանին վճարել էր մոտ 112 հազար եվրո։