Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ, կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

10:46, 25 դեկտեմբեր 2023
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ, կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: