Ռուսաստանի «Նոր մարդիկ» կուսակցության համագումարը միաձայն որոշում է ընդունել 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովին առաջադրել կուսակցության թեկնածու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նոր մարդիկ» և «Աճ» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրում են միասնական թեկնածու։
Դավանկովը 39 տարեկան է։ Նա Պետդումայում «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալն է և պալատի փոխնախագահը։