Հետևեք մեզ։

Ոստիկանը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին

11:52, 25 դեկտեմբեր 2023
Ոստիկանը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին

 


ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին: 


Այնուհետև բաժին է ներկայացել մի քաղաքացի, որի անունով ձևակերպվել է տվյալ հրազենի կամավոր հանձնում:


Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Վերլուծական