Ադրբեջանում մեկնարկել է ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմադովի նախագահությամբ քննվել են վերաքննիչ բողոքի ապացույցները։
Դատական նիստը նշանակված է հունվարի 7-ին։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, ըստ որի՝ Խաչատրյանը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է, այսպես կոչված, «Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանություններին մասնակցելու մեջ»։