Ադրբեջանը ուղարկել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի վերջին առաջարկների պատասխանը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Առաջարկների փաթեթը, որի վրա մենք նախկինում աշխատել ենք մեկ ամիս, ուղարկվել է Հայաստան»,- ասել է Բայրամովը պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը հավելել է՝ ակնկալում է, որ կողմերի հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։
Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն վերջերս դրական ազդակներ է ստացել Երևանից, սակայն իրենք Հայաստանից սպասում են իրական գործողությունների խաղաղ գործընթացում։
«Մենք իրատեսորեն ենք վերաբերվում խաղաղ գործընթացին. պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծումը չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Սրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման համար»,- հավելել է նա։