Հիմա ինձ թվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից։ Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Свободная пресса»-ի հետ զրույցում։
«Միայն տարածաշրջանային 3 հարեւանները պետք է բանակցեին՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես երբեք իսկապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին, որտեղ համանախագահներն էին, բացի մեզանից, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Մատ չեն շարժել»,- նկատեց պատգամավորը։
Պատգամավորը վստահ է, որ Հայաստանին ձեռնտու իրավիճակ է հիմա, երբ երկիրը «զիջեց» Ղարաբաղը, և «հիմա սեղանին բռունցքով խփելը իմաստ չունի»։
«Մենք պետք է առավելագույն օգուտ քաղենք դրանից: Սա վերաբերում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիությանը, նրանք այլ սահմաններ չունեն։ Ո՞ւր պետք է փախչեն։ Ժողովուրդն ամենատաղանդավոր է. Խաղաղության պայմանագիրը, իհարկե, լավ բան է: Բայց, օրինակ, մենք և ճապոնացիները դեռ նման բան չունենք։
Արժե ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևանների համար: Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք նրանց միջոցով միջանցք բացել դեպի հարավ, համաձայնության գալ Վրաստանի հետ։ Ի վերջո, իմ կսրծիքով իրավիճակը բավականին բարենպաստ է»,- եզրափակել է Կալաշնիկովը։