Հետևեք մեզ։

Բայդենի կազմակերպած գագաթնաժողովը ուրիշներին դասեր տալու փորձ է, ովքեր մասնակցում են այդ դասին, իրենց գործն է. Պեսկով

21:51, 29 մարտ 2023
Բայդենի կազմակերպած գագաթնաժողովը ուրիշներին դասեր տալու փորձ է, ովքեր մասնակցում են այդ դասին, իրենց գործն է. Պեսկով

Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը ուրիշներին դասեր տալու փորձ է։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների դիտարկմանը, թե Ռուսաստանին մտերիմ Հայաստանը ևս մասնակցել է այդ համաժողովին երկրորդ անգամ անընդմեջ, Պեսկովն ասել է.  «Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Այժմ էլ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է», - ասել է Պեսկովը։