Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Հայր Միքայելը, որպես հոգևոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթևի վանքում։
Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար։