Մոսկվայի հարավ-արևմուտքում իրավապահները ձերբակալել են 45-ամյա ռուս տղամարդու, ով կասկածվում է Նիգերիայի քաղաքացու սպանության փորձի մեջ․ տելեգրամյան ալիքում հայտնում է Mash-ը։
Հրապարակման համաձայն՝ մեղադրյալն իր ծննդյան տարեդարձը նշել է Այվազովսկու փողոցի բնակարաններից մեկում, որտեղ վիճաբանություն է սկսվել հոբելյարի և աղջկա միջև։ Թե որն է կոնֆլիկտի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն վիճաբանության ընթացքում տղամարդը սևամոթ աղջկան դուրս է նետել շենքի հինգերորդ հարկի պատուհանից։
Տուժածը շտապ հոսպիտալացվել է, տղամարդը՝ կալանավորվել, առաջիկայում խափանման միջոց կընտրեն. հարուցվել է քրեական գործ։