Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով 44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր Տարոն Անդրեասյանի ծննդյան օրը․ «Շնորհավոր Հզոր Ծնունդդ, Տարոն։ Քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է։ Ես/մենք երկրի վրա դու/դուք երկնքում լիաթոք կնշենք ու կտոնենք այս օրը»,- գրել է Աննա Հակոբյանը։
Նա նաև հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տեւական ժամանակ ապրում եւ աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում․
«Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան և կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը:
Տարոնը կանգնում է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ:
Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որեւէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: Եւ սպանվում է»: