Հռոմի պապը Սուրբ Ծննդյան ուղերձում աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար։
Ողջունելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմությանը Սուրբ Պետրոսի տաճարից՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ավանդական բարեմաղթանքներն է հղել Սուրբ Ծննդյան օրը՝ ուղերձով, որին հաջորդել է իր հանդիսավոր օրհնությունը քաղաքին և աշխարհին:
Հռոմի Պապն ասել է՝ մենք նայում ենք Բեթղեհեմում Հիսուսի ծննդավայրին այս ժամանակներում, որոնք ցավալիորեն նշանավորվում են «վշտով և լռությամբ»:
«Այնուհանդերձ, Փրկչի ծնունդն այնտեղ և հրեշտակի հայտարարությունը. «Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որը Քրիստոս Տերն է», մեզ մեծ հույս է տալիս, քանի որ «Տերը ծնվել է մեզ համար… Հոր՝ անսահման Աստծո հավերժական Խոսքը Իր տունն է դարձրել մեր մեջ»:
Իր աղոթքում Պապը նշել է՝ թող Հայաստանն ու Ադրբեջանը մոտենան վերջնական խաղաղությանը. «Թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունները, փախստականների վերադարձն իրենց տները՝օրինականորեն և անվտանգության պայմաններում, նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքը»,- ասել է Պապը։