Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին չգտնելու մասին մերձավորներն ու պաշտպանական խումբը բազմիցս բարձրաձայնել է։ Քիչ առաջ BBC-ի փոխանցմամբ՝ մերձավորներին հայտնի է դարձել նրա գտնվելու վայրը։
Ալեքսեյ Նավալնին հայտնաբերվել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Հարպ գյուղի թիվ 3 ուղղիչ գաղութում, հաղորդում է քաղաքական գործչի թիմը։
«Այսօր փաստաբանը հանդիպել է նրա հետ, ամեն ինչ կարգին է»,- հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ ընդդիմադիր գործչի մերձավորները տեղեկացրել էին, որ նրան չեն գտել Մոսկվայի քննչական մեկուսարաններում։ Ավելի վաղ Վլադիմիրի շրջանի գաղութում, որտեղ ընդդիմադիրը կրում է 19 տարվա ազատազրկումը, նրա փաստաբաններին հայտնել էին, որ նա այլևս այնտեղ ցուցակագրված չէ։