Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ առաջնորդների մասնակցությամբ միջոցառումների շրջանակում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա միջոցառումների շրջանակներում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինե՞ն արդյոք առանձին բանակցություններ Պուտինի և Փաշինյանի միջև։
Հիշեցնենք, որ Փաշինյաննաշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 26-ին էլ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։