Հետևեք մեզ։

Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները․ ԱԳՆ

18:55, 25 դեկտեմբեր 2023
Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները․ ԱԳՆ

Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի վերջին առաջարկներին․ «Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամիս, փոխանցվել է Հայաստանին»,- ասել է նա։ Բայրամովը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ «խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ»։

Նոյեմբերի 21-ին Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։