ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Այս մասին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հղում անելով համաձայնագրի դրույթներին։
«Մենք շարունակում ենք այն հենց այդպես ընկալել և այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,-ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի` ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ, այլապես դա կհանգեցնի ԵԱՏՄ-ի սկզբունքների կոռոզիայի։
Փաշինյանի խոսքով` հայկական կողմը կարևոր է համարում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը, որի հիմքում ընկած են ԵԱՏՄ-ի զարգացման ուղղությունները։