Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահության գործում՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել։
«Հարգելի բարեկամներ, Ռուսաստանը հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կփոխանցի Հայաստանին: Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին: Իհարկե, մենք նրանց կցուցաբերենք անհրաժեշտ օգնություն»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։