Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է։
Նա հնարավոր է երկու օր մնա հիվանդանոցում, առաջիկա երկու օրվա ընթացքում նախատեսված լսումները չեղարկվել են, գրում է Il Fatto Quotidiano-ն։
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը կարող է «սրտի հետ կապված խնդիրներ» ունենալ։ Rai News 24-ը հայտնել է, որ հետազոտություն կանցի նաև «շնչառական դժվարությունների» պատճառով։
Ծնկի շրջանում ցավերի պատճառով 86-ամյա Պապը հիմնականում շղթայված է հաշմանդամի սայլակին։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Հռոմի պապը տառապել է կորոնավիրուսով, սակայն այդ մասին երբեք պաշտոնապես չի հաղորդվել։