Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա օրերին իսրայելական բանակը կսկսի է՛լ ավելի ակտիվ հարձակումներ գործել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերի վրա։
Իսրայելի կառավարության ղեկավարն այս մասին հայտնել է «Լիկուդ» կուսակցության անդամներին՝ խոսելով Գազայի հատվածում զինվորականների հետ վերջերս կայացած հանդիպման մասին։
«Նրանք բոլորն ինձ միայն մի բան խնդրեցին՝ կանգ չառնենք և շարունակենք գնալ մինչև վերջ»,- ասել է Իսրայելի վարչապետը։ «Դրա համար մենք կանգ չենք առնելու, մենք շարունակելու ենք պայքարը: Առաջիկա օրերին մեր պայքարը կսրենք, և դա երկար պատերազմ է լինելու, վերջը մոտ չէ»։
Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել կատարած այցի ժամանակ ասել էր, որ իսրայելական բանակը պետք է նվազեցնի Գազայի վրա հարձակումների ինտենսիվությունը, որպեսզի այդքան խաղաղ բնակիչներ չզոհվեն։ Նման կոչով հանդես են եկել Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները։