Իրանի իշխանությունները հայտնում են, որ Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին, որի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան անդամ, գեներալ Սայիդ Ռեզա Մուսավին, -հայտնում է BBC-ն։
Իրանի Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մուսավին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «փորձառու ռազմական խորհրդական էր»:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` բարձրաստիճան սպան սպանվել է Դամասկոսի հարավ-արեւելյան շրջանին հասցված ավիահարվածի հետևանքով։