Հետևեք մեզ։

Գրիբոյեդով գյուղում տուն է այրվել․ կա տուժած

07:57, 26 դեկտեմբեր 2023
Գրիբոյեդով գյուղում տուն է այրվել․ կա տուժած

 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 02:22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել են տան ննջասենյակը և հյուրասենյակը՝ գույքով (ընդհանուր մոտ 24 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 2 քմ):

 

Քաղաքացի Գ. Կ․-ն (ծնված 1960 թ.) ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: