Հետևեք մեզ։

Մոտ 85 ավտոմեքենա խցանվել է ձյան մեջ. 200 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել (լուսանկարներ)

08:03, 26 դեկտեմբեր 2023
Մոտ 85 ավտոմեքենա խցանվել է ձյան մեջ. 200 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել (լուսանկարներ)

Դետեմբերի 25-ին, ժամը 22։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Նորաշեն և Ծաղկահովիտ-Ծիլքար հատվածում հրշեջ-փրկարարական ջոկատը շրջայց իրականացնելիս նկատել է, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակվել է․ կան խցանված ավտոմեքենաներ։

 

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա և մոտ 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։