Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանը մասնակցել է Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը, անմիջական զրույց ունեցել Տարոնի ընտանիքի անդամների հետ (տեսանյութ)

09:32, 26 դեկտեմբեր 2023
Աննա Հակոբյանը մասնակցել է Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը, անմիջական զրույց ունեցել Տարոնի ընտանիքի անդամների հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին Մխչյան գյուղում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը:

 

Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել:

 

Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ, նրա 30-ամյակի օրը, Մխչյան գյուղում, ի հիշատակ պատերազմում զոհված տղաների, տեղի է ունեցել խաչքարի օրհնման կարգ:

 

Հանդիսավոր կերպով բացվել է նաև Տարոն Անդրեասյանի անվան պուրակն ու նրա արձանը:

 

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել խաչքարի և արձանի մոտ, մասնակցել կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրել են Տարոն Անդրեասյանի կենսագրությունը, անցած ռազմական ճանապարհը:

 

Վարչապետի տիկինը ծաղիկներ է խոնարհել նաև Տարոնի տանը` հիշատակի անկյունում: Ապա անմիջական զրույց ունեցել Տարոնի ընտանիքի անդամների հետ:

 

Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ 27 տարեկան էր: Շուրջ 5 տարի ապրել էր Ռուսաստանում: Պատերազմի ժամանակ վերադարձել էր Հայաստան և կամավորագրվել: Տարոնը առաջնագիծ է մեկնել դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր: