Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը:
Նա նշել է, որ խոսքն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է:
«Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կալանավորներին հանձնել են Հայաստանից նրանց ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը: