Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը կալանավորել Է Սերգեյ Բազանովին, որը կասկածվում է 2011թ․ սպանություն կատարելու մեջ:
Այս մասին հայտնում է մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների միացյալ մամուլի ծառայությունը։
Դերասանը «Слово Пацана» սերիալում մարմնավորել է Դեմիդի էպիզոդիկ կերպարը։
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ Բազանովը 2011 թվականին եղել է մի խմբավորման մեջ, որը Մոսկվայի Մեծ Պոլույարոսլավսկի նրբանցքում հարձակվել է գործարարի վրա, ատրճանակով կրակել նրան, գողացել 900 հազար դոլար արժողությամբ պայուսակը և դիմել փախուստի։ Կրակոցի հետևանքով գործարարը մահացել է։