Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու էդ խորհրդականներին ու օգնականներին: Այս մասին այսօրվա ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը ի պատասխան ավագանու անդամներից Սամվել Հակոբյանի հարցին առ այն, թե ինչու են քաղաքապետի խորհրդականներն ու օգնականները շատ և ինչու են ստանում «պատգամավորի աշխատավարձ»։
«Տիգրան Ավինյանն ունի երկու գործավար, չորս օգնական, 7 խորհրդական, ի՞նչ են անաում էս մարդիկ, որ սենց շատ են ի՞նչով է դա արդարացված»,- ասաց Հակոբյանը։
Ավինյանը նշեց, որ նախ ոչ թե ինքը, այլ՝ Երևանի քաղաքապետն ունի խորհրդականներ և օգնականներ։
«Խորհրդականներն ու օգնականները ամեն մեկը իր ոլորտում իրականացնում են աշխատանքները, թաքստոցում չեն, էստեղ նստած են, նաև պարոն Արեյանն ա, պարոն Շահբազյանն ա, պարոն Լազարյանն ա, նիստերին էդ մարդիկ մասնակցում են: Առանձին սենյակ, որքան որ ես գիտեմ, օգնականներս չունեն, եթե չեմ սխալվում»,- ասաց Ավինյանը և շարունակեց՝ եթե սխալվում է, ապա վերաբաշխում կանեն։