«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը չի ստեղծվել Մայր աթոռի հետ գործակցությամբ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նշենք, որ ասուլիսի ընթացքում քննարկվում էր «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում տեղ գտած սխալներն ու անճշտությունները։
Աջապահյանը նշել է, որ 7-րդ դասարանի դասագրքի կիրառումն անընդունելի է Հայ առաքելական եկեղեցու համար և ոչ միայն նրա համար, որ եկեղեցագիտական նյութերը սխալ են, դրանք շեղված են առայսօր գոյություն ունեցող բոլոր չափանիշներից։
«Զարմանք հարուցեց այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր աթոռի որևէ կառույցի հետ»,- ասել է նա։