Հետևեք մեզ։

Հերթական կեղծիքը՝ Ադրբեջանից․ Միլլի Մեջլիսում ընդունվել է հայտարարություն՝ նշումով, թե «ՀՀ տարածքում դարեր շարունակ ապրել են ադրբեջանցիները»

13:11, 26 դեկտեմբեր 2023
Հերթական կեղծիքը՝ Ադրբեջանից․ Միլլի Մեջլիսում ընդունվել է հայտարարություն՝ նշումով, թե «ՀՀ տարածքում դարեր շարունակ ապրել են ադրբեջանցիները»

 

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում այսօր քննարկվել և ընդունվել է հերթական հայտարարությունը իրենից կեղծիք ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վերաբերյալ։ Հայտարարությունը վերաբերում է իբրև թե հայրենի հողեր ադրբեջանցիների վերադարձին։

 


Հայտարարության մեջ նշվում է, թե «ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում»։ 

 

«Պատմական փաստաթղթերն ու քարտեզները վկայում են, որ այնտեղ ապրող բնակչության մեծամասնությունը կազմում են ադրբեջանցիները, և այդ աշխարհագրությունում ձևավորված տեղանունների բացարձակ մեծամասնությունը պատկանում է մեր ժողովրդին։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ արևմտյան ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում իրենց պապենական տները վերադառնալու իրավունքի ճանաչումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման կարևոր միջոցներից է»,- նշված է հայտարարության մեջ։