Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար կացմակերպում է Վլադիմիր Պուտինը Ամանորից առաջ։
ՌԴ նախագահը հրավիրել է գործընկերներին Հայաստանից, Ադրբեչանըց, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից՝ հաղորդակցությունը սկսելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հյուսիսային մայրաքաղաքի՝ Սանկտ Պետերբուրգի պալատական և պուրակային համալիրներով շրջագայության ժամանակ։
Երեքշաբթի կեսօրին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները ժամանել են Պավլովսկի թանգարան-արգելոց։ Պավլովսկում բոլոր հյուրերին, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, որոնք այդ պահին երկկողմ հանդիպում էին անցկացնում, երգչախումբը դիմավորել է Սուրբ Ծննդյան երգերով։
Պալատում շրջայցից հետո սրահներից մեկում փոքրիկ համերգ է եղել ԱՊՀ երկրների ղեկավարների համար։
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովսկի պալատում՝ զրույցով։