Հետևեք մեզ։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության 2 աշխատակից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա», դեսպանը կանչվել է ԱԳՆ

14:49, 26 դեկտեմբեր 2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության 2 աշխատակից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա», դեսպանը կանչվել է ԱԳՆ

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։

 

Այս մասին հայտնում են երկրի արտաքին գործերի նախարարությունից։

 

Նշվել է, որ Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա-նոն-գրատա» (անցանկալի անձ)՝ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին անհամապատասխան գործունեության պատճառով:

 

Այդ անձանցից պահանջվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը, իսկ ԱԳՆ-ի համապատասխան նոտան ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանին։