ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում։
«Դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել։
Պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին, նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- նշվում է դիտորդական առաքելության թվիթերյան գրառման մեջ։