Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Ուելսի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթը, ցուցադրել են իրենց երեխաների նոր սև ու սպիտակ լուսանկարը։ Մինչդեռ Չարլզ III թագավորը և նրա հարազատները, երկարամյա ավանդույթի համաձայն, Սուրբ Ծնունդը նշել են Նորֆոլկում, որտեղ գտնվում է Սանդրինգհեմի թագավորական կալվածքը։
Թագավորական ընտանիքի անդամները, այդ թվում՝ ինքը՝ Չարլզը, թագուհի Կամիլան, արքայադուստր Աննան, Ուելսի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, մասնակցել են Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին։
Այս անգամ նրանց է միացել նաև Չարլզի կրտսեր եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, ով վերջին տարիներին բազմաթիվ սկանդալների մեջ է հայտնվել։