Հետևեք մեզ։

Այսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի

16:34, 26 դեկտեմբեր 2023
Այսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի

Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի, որը մոտ 2-3 աստիճանով գերազանցել է դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքներին, որոնք դիտվել են 1996 և 1999 թվականներին։

 

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։