Հետևեք մեզ։

Ձեռքբերումներ ունեինք, կորուստներ էլ ունեցանք, բայց հուսադրող ձևով ենք փակում տարին՝ խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել․ Ալեն Սիմոնյան

19:15, 26 դեկտեմբեր 2023
Ձեռքբերումներ ունեինք, կորուստներ էլ ունեցանք, բայց հուսադրող ձևով ենք փակում տարին՝ խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել․ Ալեն Սիմոնյան

Ձեռքբերումներ ունեինք, կորուստներ էլ ունեցանք, բայց կարծում եմ, որ հուսադրող ձևով ենք փակում տարին։ Խաղաղության գործընթացի առումով եմ հուսադրող համարում, և շատ կարևորում եմ գերիների վերադարձը; Դե պարզ է, դժվարին պահեր էլ ունենցանք սեպտեմբերին Արցախի նկատմամբ, այդ հայաթափումը, որ տեղի ունեցավ, մի խոսքով, հերթական տարին էր, որը միասին բոլորեցինք։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը, պատասխանելով News.am-ի հարցին։ 

Հարցին, թե խաղաղության գործընթացը կյանքի կկոչվի՞, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դե կարծում եմ՝ այո, հիշում եք, անմիջականորեն պատերազմից հետո ասում էին՝ չենք կարողանալու բանակցել, որ խաղաղություն չի լինելու, բայց ակնհայտ է, որ խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, այս ժամանակահատվածում մենք թերևս ամենամոնտն ենք խաղաղությանը»։