Երևանը և Բաքուն պատրաստ են ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը, Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք պատերազմող կողմեր չեն, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու խաղաղ բանակցությունները, հասնելու մեկ միասնական փաստաթղթի՝ խաղաղության պայմանագրի: Այստեղ ռիսկ չկա»,- հարցին, թե արդյոք դա այդպես է, պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպման մեկնարկին Ալիևն ու Փաշինյանը ողջունել են միմյանց։