Հետևեք մեզ։

Արագածոտնում բախվել են պարեկային ծառայողի մեքենան և բեռնատարը (լուսանկարներ)․ Shamshyan.com

22:34, 26 դեկտեմբեր 2023
Արագածոտնում բախվել են պարեկային ծառայողի մեքենան և բեռնատարը (լուսանկարներ)․ Shamshyan.com

Այսօր ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի բեռնատարը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Toyota-ն, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձնակույտի մեջ: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:Ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը դեռ ժամեր առաջ ճանապարհի մաքրման աշխատանքներ է իրականցրել: