Հետևեք մեզ։

Տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև․ խոսնակ

23:45, 26 դեկտեմբեր 2023
Տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև․ խոսնակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով  «Արմենպրես»-ի հարցին։

-Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցե՞լ են։

-ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով։