«Խարբերդի մասնագիտացված մանկատուն հյուրընկալվելը և «Ճախրուկներ» համույթին լսելն իսկական վայելք է, էլ չեմ խոսում ճախրուկցիների հետ շփման, եւ նրանցից ստացվող լիցքերի մասին մասին»: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և լուսանկարներ հրապարակել:
Աննա Հակոբյանին ուղեկցել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երեք տեղակալը, այդ թվում նաև զինդատախազը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, մասնագիտացված մանկատանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ անցած տարի ևս Աննա Հակոբյանը մեկնել էր այս մանկատուն, կրկին Աննա Վարդապետյանն էր ուղեկցել նրան և Մարիամ Փաշինյանին։
Ի դեպ, հիշեցնենք, որ ուղիղ չորս առաջ՝ դեկտեմբերի 22-ին Աննա Վարդապետյանը կատարել էր իր տարեկան այցը Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոն՝ իր բոլոր տեղակալների հետ։
Չորս օրվա մեջ 2-րդ անգամ Աննա Վարդապետյանը գնացել է և լսել «Ճախրուկ» համույթին՝ այս անգամ, հավանաբար, առիթը Աննա Հակոբյանի այցն էր։