Դեկտեմբերի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։
Տարբեր մակարդակներում շփումները զարգացնելու նպատակով քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
Իր հերթին Mehr գործակալությունը հայտնում է, որ ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը և ընդգծել Իրանի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Նշենք, որ Աբդոլլահիանը այսօր այցելում է ՀՀ։