ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են հայազգի անձանց, որոնց՝ Բաքվում գտնվելու մասին ադրբեջանական կողմը տեղեկություն հայտնել է։
Նրանց հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար.
«Նրանց ենք հանձնել նաեւ նրանց ընտանիքների ծանրոցները, այս ծանրոցները, որոնք ժամանակ առ ժամանակ տրվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցված, պարունակում են ընտանիքների կողմից իրենց ուղարկված անձնական իրեր։
Հուսեյնովան անուններ չի նշել, թե կոնկրետ ում հետ են կայացել հանդիպումները։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի՝ ընդդեմ խոշտանգումների կոմիտեի նախագահը և փոխնախագահն այցելել էին 4 գործիչների՝ Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին։