Հետևեք մեզ։

Ոչ պաշտոնական շփումներ են եղել Փաշինյանի և Ալիևի միջև, քննարկվել է խաղաղության օրակարգը․ Փաշինյանի խոսնակ

11:28, 27 դեկտեմբեր 2023
Ոչ պաշտոնական շփումներ են եղել Փաշինյանի և Ալիևի միջև, քննարկվել է խաղաղության օրակարգը․ Փաշինյանի խոսնակ

Ոչ պաշտոնական շփումներ են եղելՓաշինյանի և Ալիևի միջև, քննարկվել է խաղաղության օրակարգը․ Փաշինյանի խոսնակ

 

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Այս մասին «Լուրեր»-ին ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տարածվել է նաև լուսանկար, որտեղ Փաշինյանն ու Ալիևն առանցնացած են ԱՊՀ երկրների ղեկավարներից։

 

«Ղեկավարները շփվեցին երկար, կառուցողական և ընկերական»,- նշում են տեղից կադրեր հրապարակող տելեգրամյան ալիքները։