«Մերկ երեկույթից» հետո բլոգեր և դերասանուհի Անաստասիա Իվլեևան խնդրել է ռուս ժողովրդին իրեն երկրորդ հնարավորություն տալ՝ նշելով, որ պատրաստ է հանդիսատեսի հետ շփվելու նոր հնարավորություններ փնտրել։
«Ասում են, որ Ռուսաստանը գիտի ներել: Եթե դա այդպես է, ես իսկապես կցանկանայի երկրորդ հնարավորություն խնդրել ձեզնից՝ ժողովրդից, իսկ եթե ոչ, ապա ոչ ոք չի չեղարկել հրապարակային մահապատիժը։ Հասկացեք, թե ինչ կարող եմ ձեզ առաջարկել, որպեսզի դուք հետաքրքրվեք, որպեսզի մենք չկորցնենք այս կապը, քանի որ դա ինձ համար շատ կարևոր է: Եվ ես առաջին հերթին դիմում եմ ձեզ, և ոչ թե մեկ ուրիշին, քանի որ այն ամենը, ինչ ես հիմա ունեմ, ձեր սիրո շնորհիվ է»,- նշել է նա, ապա հավելել․ «Խորին ներողություն եմ խնդրում արտիստներից։ Ինձ ցավ է պատճառում գիտակցել, որ բոլորն ընկել են նույն վրձնի տակ, չեղարկումներ են լինում»։
Նա խոստովանել է, որ սխալ ձևաչափ է ընտրել իր գեղարվեստական նախագիծը ներկայացնելու համար։
Դեկտեմբերին մոսկովյան «Մութաբոր» ակումբում խնջույք է տեղի ունեցել, որտեղ փոփ-աստղերը, հետևելով դրես-կոդին, եկել են կիսամերկ։ Միջոցառումը կազմակերպել էր Անաստասիա Իվլեևան։