Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ չի օրինականացվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նույն որոշմամբ հանձնարարվել է քանդել ինքնակամ կառույցը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: